«Դեղերի կարգավորմամբ ոչ մի հավելյալ ծախս չի նախատեսվում»․ նախարար

Դժգոհությունը, ըստ առողջապահության նախարարի, պայմանավորված է անտեղյակությամբ:
Altunyan

Դեղատոմսով դեղերը դուրս գրելու հետ կապված դժգոհությունը, ըստ առողջապահության նախարարի, պայմանավորված է անտեղյակությամբ: 4500 դեղամիջոցից 2500-ը վաճառվելու է դեղատոմսերով: Դեղատոմս դուրս գրող բժիշկը կարող է լինել նաեւ ոչ պոլիկլինիկայի աշխատակից, այլեւ հիվանդին անմիջապես բուժող բժիշկը: Ըստ Ալթունյանի` այս օրենքը Հայաստանին կմոտեցնի քաղաքակիրթ երկրների շարքին, որտեղ տասնյակ տարիներով դեղամիջոցները կարգավորում են համապատասխան օրենքներով:

Լևոն Ալթունյանը չի կանխատեսում, որ դեղերը դեղատոմսով բաց թողնելու գործընթացը կբերի թանկացումների:

«Դեղերի կարգավորմամբ ոչ մի հավելյալ ծախս չի նախատեսվում: Ուժեղ գործող դեղերը պետք է նշանակվեն բժիշկների կողմից: Ինչ վերաբերում է լրացուցիչ ծախսերին, ապա մենք նախատեսում ենք մոտ 15-30 % տնտեսում տնտեսությունների համար այն դեղերի հաշվին, որոնք ձեռք են բերվում առանց կամ համապատասխան կարիքի, պահանջված լինելով եւ իրենց ժամկետը անցնում է տնային դեղատներում»,- նշել է նախարարը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները