Դաունի համախտանիշի առաջացման համար ոչ ոք եւ ոչինչ մեղավոր չէ. Արտյոմ Գասպարյան

Այսօր Դաունի համախտանիշի միջազգային օրն է
daun

Դաունի համախտանիշի միջազգային օրը նշում են մարտի 21-ին: Հայաստանում դաունի համախտանիշով հիվանդացության պաշտոնական վիճակագրություն չկա:

«Արմենպրես»ի հետ զրույցում ընտանեկան բժիշկ, գենետիկ Արտյոմ Գասպարյանն ասել է, որ հիվանդությունն իրենից ներկայացնում է քրոմոսոմային շեղում եւ ոչ ոք եւ ոչինչ դրա առաջացման համար մեղավոր չէ: «Հայաստանում 8, 12 եւ 17 շաբաթական հղիների շրջանում սքրինինգ թեստեր են իրականացվում, որոնք թույլ են տալիս հասկանալ՝ կա՞ այդ շեղումը, թե ոչ»,-ասել է նա:

Արտյոմ Գասպարյանի խոսքով` դաունի համախտանիշի սքրինինգ թեստեր հղիության ընթացքում կարող են անցնել բոլոր տարիքի կանայք: «Ծառայությունը վճարովի է եւ արդեն որոշ հիվանդանոցներում մտել է պարտադիր ընթացակարգի մեջ»,-ասել է բժիշկը:

Մարտի 21-ը որպես Դաունի համախտանիշի օր է ընտրված ոչ պատահաբար: Այդ հիվանդությունն ունեցող մարդկանց մոտ 21-րդ քրոմոսոմը 3 հատով է հանդես գալիս, հենց այդ տեղից էլ որոշվել է` երրորդ ամսի 21-րդ օրը համարել Դաունի համախտանիշի օր:

Դաունի համախտանիշ ունեցող անձանց բնորոշ հատկություններից են մկանների թույլ զարգացածությունը, ցածր հասակը, աչքերի դեպի վեր թեքվածությունը և ձեռքի ափի կենտրոնում խոր գծի առկայությունը։ Դաունի համախտանիշ ունեցող յուրաքանչյուր անձ յուրահատուկ է և կարող է ունենալ կամ չունենալ այս հատկանիշները։ Ն

*

*