Իրականացվել է ցողունային բջիջների ևս 2 փոխպատվաստում

Հայաստանում ոսկրածուծի թվով 4-րդ փոխպատվաստումն է արվել:
Հայաստանում ոսկրածուծի թվով 4-րդ փոխպատվաստումն է արվել: Առաջին երկուսը 4 ամիս առաջ էր կատարվել եւ հաջող ընթացել: Այսօր էլ Արյունաբանական կենտրոնում եւս 2 հիվանդ փոխպատվաստվեց: Նրանց մոտ արյունաստեղծ ցողունային բջիջների միելոմային հիվանդություն է ախտորոշվել:
Ըստ բժիշկների՝ Հայաստանում, ընդհանուր առմամբ, տարեկան 60 փոխպատվաստման անհրաժեշտություն կա: Այս անգամ եւս փոխպատվաստումը հայ բժիշկները կատարել են գերմանացի գործընկերոջ օգությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում։ 

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*