Վնաս է անգամ մեկ գլանակը

Օրական մեկ ծխված սիգարետը բավական Է, որ 50 տոկոսով մեծանա սիրտ-անոթային հիվանդությունների եւ ինսուլտի վտանգը:
cxaxot

Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ նույնիսկ օրական մեկ ծխված սիգարետը բավական Է, որ 50 տոկոսով մեծանա սիրտ-անոթային հիվանդությունների եւ ինսուլտի վտանգը: Այս մասին հաղորդվում Է The BMJ հանդեսում հրապարակված հոդվածում:

Հետազոտողները վերլուծել են ավելի քան 140 գիտական աշխատությունների արդյունքներ։ Պարզվել Է, որ նրանք, ովքեր ծխվող սիգարետների քանակն օրական 20-ից նվազեցրել են մինչեւ մեկի, սոսկ 50 տոկոսով են նվազեցրել կյանքի համար վտանգավոր հիվանդությունների զարգացման հավանականությունը:

 

*

*