Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա

Հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Երևանում։
shtap-ognutyan-meqena

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Հայաստանին է նվիրաբերել շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա. հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Երևանում, ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը և այլք:

«2011 թվականից Հայաստանին նվիրաբերված շտապօգնության 88 ավտոմեքենանները կարևոր դերակատարություն ունեցան առողջապահության զարգացման և շտապ բուժօգնության ծառայությունը բարելավելու գործում: Այս ծրագրով այժմ նոր սերնդի շտապ բուժօգնության 200 ավտոմեքենաներ ենք նվիրաբերում: Այն  խոշորագույններից մեկն է Չինաստանի միջազգային բարեգործական նմանօրինակ ծրագրերի մեջ»,- հաղորդմամբ ասաց դեսպանը:

Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանը տեղեկացրեց, որ նպատակ ունենալով արագ ապահովել հայկական շահառու կազմակերպությունների աշխատակիցների կողմից շտապ բուժօգնության մեքենաների և դրանցում տեղակայված սարքավորումների հետ ծանոթացումը, չինական կողմի նախաձեռնությամբ արտադրող ընկերությունը ուղարկել է մասնագետների: Արդյունքում, մոտ 350 բժիշկ, բուժքույր և վարորդ անցել է մասնագիտական վերապատրաստում:

*

*