Չիլի պղպեղը կարող է ուժեղ գլխացավ առաջացնել

Տղամարդն աշխարհի ամենակծու պղպեղն ուտելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց
chili-pxpex

Նյու Յորքում (ԱՄՆ) 34-ամյա տղամարդը սուր գլխացավով հայտնվել է հիվանդանոցում այն բանից հետո, երբ մրցույթում կերել է աշխարհի ամենակծու չիլի պղպեղը։ Մրցույթից մի քանի օր անց սկսվել են անտանելի  գլխացավեր։

Նրան հսկող բժիշկը հորդորել է բոլոր նրանց, ովքեր չափազանց կծու չիլի պղպեղ կուտեն, սուր գլխացավերի դեպքում անհապաղ դիմեն։

«Thunderclap» գլխացավերի պատճառը, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, ուղեղին արյուն մատակարարող անոթների անսպասելի սեղմումն է:

*

*