Արագածոտնում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` 2 տուժածով

Թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված վարունգն է:
pahaco-varung

Սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Արտենիս համայնքում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված վարունգն է: Ուտելուց 24 ժամ անց նրանց մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։ Հիվանդները տեղափոխվել են Երևան՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։

Հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսինը` միջին ծանրության։ Թունավորվածների բուժումը շարունակվում է:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է`

խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,

չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,

առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:

*

*