«Առողջություն՝ բոլորի համար»․ բուժքույրերի միջազգային օրն է

Հայաստանում տոնը նշվում է 2004-ից:
bujquyr

Մայիսի 12-ը Բուժքույրերի միջազգային օրն է։ Այս տարի այն կրում է «Առողջություն՝ բոլորի համար» կարգախոսը։ Օրը սկսել են նշել 1965 թվականից, սակայն միայն 1974-ին է Բուժքույրերի միջազգային խորհուրդը որոշում ընդունել այդ տոնը նշել մայիսի 12-ին` բուժքույրական ծառայության հիմնադիր Ֆլորենս Նայթենգեյլի ծննդյան օրը:

Գթասիրտ քույրերը` անգլուհի Ֆլորենս Նայթենգեյլի գլխավորությամբ, մասնագիտական հմտություններն առաջին անգամ ցուցաբերել են Ղրիմյան պատերազմի ժամանակ (1853-1856 թթ.):

Բուժքույրերի միջազգային խորհուրդն աշխարհում կանանց առաջին մասնագիտական կազմակերպությունն է, որի կայացմանն ու գործունեությանն ակտիվորեն աջակցել են Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի բուժքույրերը:

Հայաստանում տոնը նշվում է 2004-ից:

*

*