Կներդրվի Բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտը

Հաշտարարի նման ինստիտուտներ գործում են աշխարհի ավելի քան 40 երկրներում:
levon-altunyan

Առողջապահության նախարարությունը պացիենտ-բժշկակական կազմակերպություններ փոխհարաբերություններում ծագող վեճերի լուծման համար մշակել է «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Նրա խոսքով` հաշտարարի նման ինստիտուտներ գործում են աշխարհի ավելի քան 40 երկրներում: «Համակարգն առավելապես կայացած է անգլոսաքսոնական երկրներում եւ Արեւմտյան Եվրոպայում:

Բժշկական համակարգի հաշտարարը նույն տրամաբանությամբ, ինչպես ֆինանսական ոլորտի հաշտարարը, գիտակ կլինի առողջապահական օրենքներին, պետության- բուժհաստատության հարաբերություններին: Նա կտա սպառիչ եւ մասնագիտական պատասխան հաճախորդներին»,-ասաց նա:

*

*