Օպտիմալացման հետեւանքով աշխատանքը կորցրած բժիշկները բողոքում են․ ոչ ոքի չեն օգնել աշխատանքի տեղավորվել — Երկիր Մեդիա

Օպտիմալացման հետեւանքով աշխատանքը կորցրած բժիշկները բողոքում են․ ոչ ոքի չեն օգնել աշխատանքի տեղավորվել

Առողջապահության նախարարությունը, սակայն, լուրը հերքում է․․․
gyumri-danakaharutyun-bjishk

2017-ը առողջապահական համակարգի համար լավագույններից չէր, չնայած որ նախարարը խոստացել էր համակարգը որակական այլ հարթության վրա դնել: Հարցն այնտեղ հասավ, որ բժիշկները, որոնք դժգոհելու սովորություն չունեն, մի քանի անգամ բողոքի ձայն բարձրացրին, քանի որ փակվեցին մի քանի բուժհաստատություններ:

Առաջինը՝ հատուկ պոլիկլինիկան էր, որը սպասարկում էր ուսանողներին ու մարզիկներին: Բժիշկները մեզ հետ զրույցում այսօր վստահեցրել են, որ շուրջ 100 հոգանոց մեծ կոլեկտիվից ոչ ոքի չեն օգնել աշխատանքի տեղավորվել, մինչդեռ նրանց խոստացվել էր, որ կապահովվեն նոր աշխատեղով:

Առողջապահության նախարարությունը, սակայն, լուրը հերքում է, վստահեցնելով, որ բոլոր սպորտային բժիշկներին օգնել են աշխատանքի տեղավորվել, իսկ ոչ կենսաթոշակային տարիքի բժիշկների հարցը դեռ քննարկվում է: Օպտիմալացման արդյունքում փակվել է նաեւ Ընդհանուր հիգիենայի եւ մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտն ու Օշականի մանկական վերականգնողական կենտրոնը:

Օշականի պոլիկլինիկայի փակմամբ խնայվել է 47 մլն, իսկ հատուկ պոլիկլինիկայի դեպքում՝ 100 միլիոն դրամ:

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*