Բակո Սահակյանն ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների

Քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր
bako-sahakyan (1)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների, ովքեր բարեգործական հիմունքներով բժշկական սպասարկում են իրականացնում մեր քաղաքացիների համար: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ֆրեզնոյի բժիշկներին Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունք ցուցաբերելու համար՝ ընդգծելով, որ Արցախի ժողովուրդը բարձր է գնահատում մարդասիրության նման դրսեւորումը:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք:

*

*