Հայաստանում բացառիկ վիրահատություն է իրականացվել՝ մանկահասակ երեխայի ցողունային բջիջների աուտո-փոխպատվաստում

Նրա վիճակը լավ է, եւ շուտով նա դուրս կգրվի հիվանդանոցից:

Հայաստանում բացառիկ վիրահատություն է իրականացվել՝ մանկահասակ երեխայի ցողունային բջիջների աուտո-փոխպատվաստում: Պրոֆեսոր Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ոսկրածուծի փոխպատվաստում սկսել են իրականացնել նախորդ տարվա ապրիլից: Մինչ օրս կենտրոնում նման 6 վիրահատություն է իրականացվել, սակայն սա կարելի է պատմական որակել, քանի որ վիրահատվողը մանկահասարկ երեխա էր:

Ի դեպ նրա վիճակը լավ է, եւ շուտով նա դուրս կգրվի հիվանդանոցից: Բայց եւ այնպես դեռեւս տեւական ժամանակ կմնա բժիշկների հոսկողության տակ:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*