ՀՀ ԱԺ նախկին նախագահը բարձր է գնահատում Արսեն Թորոսյանի կողմից ներկայացված առողջապահական ծրագրերը

Նրա խոսքով` ներկայացված առողջապահական ծրագրերը շատ ավելի արդյունավետ են
ara-babloyan (1)

ՀՀ Ազգային Ժողովի նախկին նախագահ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ Արա Բաբլոյանը բարձր է գնահատում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից իրականացվող ծրագրերը:

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանրային առողջության մասնագետ է, և այդ առումով բարձր եմ գնահատում այն ծրագրերը, որոնք նա ձգտում է ներդնել Հայաստանում: Իհարկե,  ճանապարհը դժվար է, մանավանդ, այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են ծխախոտի դեմ պայքարը, հանրային առողջապահական ծրագրերը, որոնք ոչ թե վաղը կամ մյուս օրը պետք է արդյունք տան, այլ ավելի երկար ժամկետներում»,- հուլիսի 3-ին, Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի բացման արարողությունից առաջ ասաց Բաբլոյանը։

Նրա խոսքով` ներկայացված առողջապահական ծրագրերը շատ ավելի արդյունավետ են, բայց շատ դժվար են ընկալվում թե′ հասարակության, թե′ նույնիսկ բժիշկների կողմից:

*

*