Ա. Բաբլոյանը մասնակցել է Հայկական ակնաբուժության նախագծի համաժողովի բացմանը

Համաժողովը նվիրված է ակնաբուժությանը եւ նեոնատոլոգիային:
aknabujakan

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը hուլիսի 24-ին մասնակցել է Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողովի բացմանը, որը նվիրված է ակնաբուժությանը եւ նեոնատոլոգիային:

Համաժողովին հրավիրված են մասնագետներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից, կովկասյան տարածաշրջանից, Կենտրոնական Ասիայից եւ Միջին Արեւելքից:

ՀՀ ԱԺ նախագահը, բարձր գնահատելով անցկացվող համաժողովը, ելույթի իր խոսքում նշել է.

«Այս նախագիծն իր պատմությամբ մեր երկրի անկախության գրեթե հասակակիցն է: Ստեղծված լինելով շուրջ քառորդ դար առաջ՝ այն բարձրորակ ակնաբուժական ծառայություն է մատուցում մեր բնակչությանը՝ զուտ առողջապահական ծրագրից վերածվելով սոցիալականի»:

Խորհրդարանի ղեկավարը համաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք եւ կառուցողական երկխոսություն:

Տեղեկացնենք նաեւ, որ երեկ՝ հուլիսի 23-ին, համաժողովի մասնակիցների պատվիրակությանն ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

*

*