Նախարարը կրկին այցելել է պայթյունից տուժածներին

Նախարարն առաջինն այցելել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջկան․․․
ayc-hivandanoc

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր կրկին այցելել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` տեսակցելու երեկ երեկոյան  Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին։

Նախարարն առաջինն այցելել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջկան, ում երեկ վիրահատել են, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ։

Կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը տեղեկացրել է, որ աղջկա հետվիրահատական վիճակը համապատասխանում է տարած վիրահատության ծավալին։ Իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները հետագա հնարավոր բարդություններից խուսափելու համար։

Ռուսաստանի Դաշնության 3 երիտասարդները, ովքեր զբոսաշրջության են եկել Հայաստան, նախարարին ներկայացրել են, որ  հենց հիմա էլ պատրաստ են շարունակելու իրենց շրջագայությունը։ Լևոն Ալթունյանը նշել է, որ դա միայն բուժող մասնագետները կարող են թույլատրել։

Նշենք, որ հիվանդանոց տեղափոխված մյուս երեք տուժածներն այսօր դուրս են գրվել։

*

*