Արյան դոնորի համաշխարհային օրն է — Երկիր Մեդիա

Արյան դոնորի համաշխարհային օրն է

Արյան բաղադրամասի փոխներարկումը հաճախ փրկում է մարդու կյանքը:
voskracuci donor

Այսօր արյան դոնորի միջազգային օրն է. Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը:

Առաջին անգամ մարդուց մարդուն արյուն փոխներարկվել է 1819 թվականին Անգլիայում: Ներկայումս այն լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում: Ժամանակին իրականացված արյան բաղադրամասի փոխներարկումը հաճախ փրկում է մարդու կյանքը:

Արյան տարբեր հիվանդություններով տառապող հիվանդների բուժման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր: Շատ հաճախ հիվանդի հարազատները ի վիճակի չեն լինում արյուն հանձնել, սակայն դա չի նշանակում, որ այդ հիվանդները չեն ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Նման դեպքերում նրանց փոխներարկվում են կամավոր անհատույց դոնորներից հավաքագրված արյան բաղադրամասերը:

Հայաստանում ներկայումս արյան դոնորների կազմում գերակշռում են կադրային դոնորները` 46,6%, մինչդեռ առավել անվտանգ խումբ են կազմում անվարձահատույց կամավոր դոնորները: Նրանք Հայաստանում կազմում են 4,1 %:

*

*