«Հավանաբար, դեղատոմսով դեղեր տրամադրելու հարցը կհետաձգվի մեկ տարով». առողջապահության նախարար

«Եթե ամեն ինչ իմ մտածած պլանով գնա...»
arsen-torosyan

Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դեղերը դեղատոմսերով տրամադրելու հարցը քննարկվում է:

«Երկու նրբություն է մնացել, որ ճշտենք մասնագիտական շրջանակների հետ, եթե ամեն ինչ իմ մտածած պլանով գնա՝ հավանաբար հուլիսի 1-ից և աշնանից մտնող ցանկերի մասով մեկ տարով երկարացում կլինի: Անկեղծ ասած, հակաբիոտիկների մասով մասնագետները հակված են թողնել ուժի մեջ, քանի որ դրա չարաշահումն ավելի լուրջ խնդիր է»,- ասաց նա և նշեց, որ որոշման մասին հավելյալ կտեղեկացնեն:

*

*