Ծխախոտի գնի 45 տոկոսով բարձրացումը կկանխարգելի մոտավորապես 88 հազար վաղաժամ մահ

Նախարարը խոստացել է շուտով ներկայացնել նաև բազմաթիվ երկրների փորձը
cxaxot-ckhakhot

Ծխախոտի գնի բարձրացումը 45%-ով կկանխարգելի մոտավորապես 88.000 վաղաժամ մահ ծխելը թողածների և չսկսածների շրջանում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով 2017թ․ ապրիլին Հարվարդի համալսարանի, Վաշինգտոնի համալսարանի և Համաշխարհային բանկի փորձագետների կողմից կատարված հետազոտության արդյունքները:

Նախարարը խոստացել է շուտով ներկայացնել նաև բազմաթիվ երկրների փորձը, թե ինչպես է ծխախոտի ակցիզային հարկի բարձրացումը բերում հարկային եկամուտների աճի՝ ի պատասխան հակառակի մասին պնդողների։

*

*