Հոգեբուժությանը հատկացվող ֆինանսավորման մեծացում է նախատեսվում. Արսեն Թորոսյան

Ասուլիսը անցկացվում է Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում
arsen-torosyan

Հաջորդ տարվա պետական բյուջեի հայտի մեջ հոգեբուժությանը հատկացվող ֆինանսավորման մեծացում է նախատեսվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն  Թորոսյանը՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին. նախարարի մամուլի ասուլիսը անցկացվում է Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում:

«Ասուլիսի վայրը պատահաբար չենք ընտրել: Որոշել ենք պարբերաբար տարբեր բուժհիմնարկներում անցկացնել մեր միջոցառումները: Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը մեր խոշորագույն հոգեկան առողջության պահպանման կենտրոններից է, որտեղ իրենց բուժումը և խնամքն են ստանում հարյուրավոր քաղաքացիներ»,-ասաց նա:

Անդրադառնալով հոգեկան առողջությանը հատկացվող ֆինանսավորմանը՝ Թորոսյանն ասաց, որ 2018 թվականից սկսած նախարարությունը հավելյալ միջոցներ է  դուրս գրել հոգեկան առողջության կենտրոնների համար, որոնց միջոցով հնարավոր է դարձել որոշակիորեն բարելավել հաստատությունների սանիտարահիգիենիկ պայմանները:

«Մենք միանում ենք «Չկա առողջության առանց հոգեկան առողջության» աշխարհում ընդունված կոչին և գնում ենք դեպի համայնքային հոգական առողջության զարգացմանը` հայեցակարգային առումով հնարավորություն տալով հիվանդին բուժում ստանալ իր համայնքում` ոչ մեկուսացված»,-հավելեց նա:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չբացառեց ոլորտում  կոռուպցիայի առկայությունը, ապա հավելեց, որ ամեն ինչ արվում է  պետական ապարատում կոռուպցիան վերացնելու ուղղությամբ:

*

*