Շտապօգնության բժիշկը դեղատոմս գրելու իրավասություն չունի

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է․․․
shtap-ognutyan-meqena

Դեղատոմսով դեղեր դուրս գրելու կարգի ընդունումը չունի որեւէ ազդեցություն բժշկական օգնության եւ սպասարկման գործող կարգերի վրա, այդ թվում նաեւ՝ ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին: Առողջապահության նախարարությունը պարզաբանում է, որ աշխատանքային օրերին եւ ժամերին առողջական վիճակի վատթարացման, շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունենալու դեպքում քաղաքացին կարող է դիմել հանրապետությունում շուրջօրյա ռեժիմով աշխատող շտապ բժշկական օգնության ծառայություն:

Կանչի ընթացքում շտապօգնության բրիգադը հիվանդին կցուցաբերի անվճար անհրաժեշտ շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնություն: Բժշկական ցուցումների դեպքում կկազմակերպի տեղափոխումը հիվանդանոց` հիվանդի պատշաճ բուժումը կազմակերպելու համար: Շտապ օգնության ծառայության բժիշկը բուժում նշանակելու եւ դեղատոմս գրելու իրավասություն երբեւէ չի ունեցել եւ չունի:

*

*