Սեփական գրպանից կատարած առողջապահական ծախսերը Հայաստանում ավելի քան 50 տոկոս են

«...մի քանի անգամ կրճատել այն՝ հասցնելով ընդունելի չափի՝ 20-30 տոկոսի»
bjishk-spanel

Մարդկանց սեփական գրպանից կատարած առողջապահական ծախսերը Հայաստանում 50 տոկոսից բարձր են: Այս մասին Առողջապահության համաշխարհային օրվան ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանն ասել է  ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը և նշել է, որ նախատեսում են էականորեն կրճատել այն:

«Չնայած բազմաթիվ առողջապահական խնդիրների լուծմանը՝ Հայաստանում դեռ խնդիրներ կան բնակչությանը հիվանդության դեպքում ֆինանսական պաշտպանության ապահովման գործում: Սեփական գրպանից կատարված առողջապահական ծախսերը մեզ մոտ 50 տոկոսից բարձր են: Եվ մենք մեր ռազմավարությունում նախատեսում ենք էականորեն մի քանի անգամ կրճատել դա՝ հասցնելով ընդունելի չափի՝ 20-30 տոկոսի»,-ասել է Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Նրա խոսքով՝ առողջապահական ծառայությունների համընդհանուր հասանելիության հասնելու ծրագրեր շատ կան: Սակայն գների նվազեցումը չէ այդ ծրագրերի առանցքը: Առանցքում դրված է երաշխավորել, որ մարդը կարողանա ստանալ ծառայություն և չմտածի դրա հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրների մասին:

«Այսինքն՝ խոսքը վճարելու բեռը մարդուց կամ պետական բյուջեի հաշվին, կամ կանխավճարային համակարգերի ներդրման հաշվին տեղափոխելու մասին է: Մեր թիրախն է բնակչությանը հասանելի ծառայություններով ապահովելը»,-նշել է Դավիթ Մելիք-Նուբարյանը:

*

*