Առանց ծխախոտի միջազգային օրն է

Ամեն տարի «ծխախոտային համաճարակից» մահանում է մոտ 6 մլն մարդ
ckhakhot-payqar

Ամեն տարի մայիսի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է Առանց ծխախոտի միջազգային օրը:

Ծխախոտի գործածումը հիպերտենզիայից հետո մահացության երկրորդ պատճառն է գլոբալ մակարդակով, և ներկայումս ամբողջ աշխարհում ծխախոտից մահանում է մեծահասակ 10 մարդուց մեկը: Ամեն տարի «ծխախոտային համաճարակից» մահանում է մոտ 6 մլն մարդ (որից ավելի քան 600.000-ը, չլինելով ծխող, մահանում են ծխախոտի ծխի երկրորդական ազդեցության պատճառով)։ Համապատասխան գործողությունների բացակայության դեպքում՝ 2030թ. այս թիվը կարող է հասնել մինչև 8 մլն-ի:

Առողջապահության համաշխարհային ասամբլեան Առանց ծխախոտի միջազգային օրը հիմնել է 1988թ.-ին՝ համաշխարհային հանրության ուշադրությունը բևեռելու ծխախոտի համաճարակին և դրա մահացու հետևանքներին: Այս օրը կոչ է արվում աջակցել ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի Շրջանակային կոնվենցիայի պահպանմանը:

*

*