Հայաստանում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել

«Արաբկիր» ԲԿ-ում մահացած 4-ամյա երեխայի մոտ գրիպի որևէ տեսակի վիրուս չի հայտնաբերվել
artavazd-vanyan

Երևանի «Արաբկիր» բժշկական համալիրում 4-ամյա երեխայի մահվան դեպքը կապ չունի որևէ վիրուսի հետ, այդ ինֆորմացիան միանշանակ հերքվել է: Նրա մոտ որևէ տեսակի վիրուս չի հայտնաբերվել:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե այս գիշեր «Արաբկիր» ԲԿ-ում H1N1 տեսակի գրիպից (խոզագրիպ) 4-ամյա երեխա է մահացել:

Սակայն նա նաեւ տեղեկացրեց, որ հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել:

Մահացածը կին է, ով զուգահեռ այլ հիվանդություններ ևս ուներ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները