Լ. Ալթունյան. «Դուք իսկապես լույս եք բերել հայի աչքերին»

Առողջապահության նախարարն ընդունել է Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր-նախագահին:
altunyan-ohhanisyan

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանիսյանի գլխավորած բազմանդամ պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

«25 տարի շարունակ դուք եկել եք ձեր նախաձեռնություններով։ Այսօր մեր նախաձեռնությամբ հրավիրել ենք շնորհակալություն հայտնելու 25-ամյա բեղմնավոր ձեր գործունեության համար։ 1992 թվականին դուք հանդես եք եկել մի նախաձեռնությամբ, որն իսկապես լույս է  բերել հայի աչքերին` մեր հայրենակիցներին հնարավորություն տալով տեսնելու և ապրելու լիարժեք կյանքով»,- ասել է Լևոն Ալթունյանը։

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Ռոջեր Օհանիսյանին եւ Ալեքսանդր  Մալայանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով:

 

 

*

*