Աշխարհում յուրաքանչյուր տասներորդ երեխա չի ստացել անհրաժեշտ պատվաստումները. ԱՀԿ

Սիրիայում եւ Ուկրաինայում պատվաստված երեխաների բաժինը չի գերազանցում 50 տոկոսը:
patvastum-erexa

Աշխարհում գրեթե յուրաքանչյուր տասներորդ մանկիկը կամ 12,9 միլիոն երեխա 2016 թվականին ոչ մի պատվաստում չի ստացել, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալները: «Եվս մոտավորապես 6,6 միլիոն մանկիկ ստացել Է կապույտ հազի-դիֆթերիայի-պրկախտի մակակլանված հակատոքսինի երեք դեղաչափերից առաջինը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 2010 թվականից օրացույցով բոլոր պատվաստումներն ստացած երեխաների բաժինը կայունացել Է 86 տոկոսի մակարդակում (116,5 միլիոն մանկիկ) եւ վերջին տարում չի փոխվել, ասված Է կազմակերպության հաղորդագրության մեջ:

ԱՀԿ-ի տվյալներով՝ պատվաստումները կանխում են 2-ից մինչեւ 3 միլիոն վաղաժամ մահեր: Կազմակերպությունը նշում Է, որ ԱՀԿ-ի 194 անդամ երկրներից 130-ը կարողացել Է դիֆթերիայի, կապույտ հազի եւ պրկախտի դեմ պատվաստում ստացած երեխաների բաժինը հասցնել 90 տոկոսի: Ութ երկրներում, այդ թվում Սիրիայում եւ Ուկրաինայում, պատվաստված երեխաների բաժինը չի գերազանցում 50 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

*

*