Աշխատավայրում անբարենպաստ մթնոլորտը հղի Է հոգեկան խանգարումներով. ԱՀԿ

Աշխարհում դեպրեսիայից տառապում Է ավելի քան 300 մլն մարդ
depresia (1)

Աշխատավայրում տիրող անբարենպաստ մթնոլորտը կարող Է հանգեցնել հոգեկան խանգարումների, ալկոհոլի չարաշահման, գործալքման դեպքերի եւ աշխատանքի արտադրողականության նվազման: Այս խնդրի վրա ուշադրություն Է հրավիրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հոկտեմբերի 10-ին նշվող Հոգեկան առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ։  ԱՀԿ-ն Ժնեւում տարածված հաղորդագրության մեջ նշում Է, որ դեպրեսիայի եւ տագնապալի խանգարումների հետ կապված աշխատանքի արտադրողականության նվազումը տարեկան համաշխարհային տնտեսության վրա նստում Է 1 տրլն դոլար:

«Աշխատավայրում տիրող անբարենպաստ մթնոլորտը կարող Է հանգեցնել ֆիզիկական եւ հոգեկան խանգարումների զարգացման, ալկոհոլի եւ հոգեակտիվ այլ նյութերի չարաշահման, գործալքումների եւ աշխատանքի արտադրողականության նվազման»,-ընդգծում Է կազմակերպությունը, հիշեցնելով, որ աշխարհում դեպրեսիայից, որը հաշմանդամության գլխավոր պատճառներից մեկն Է, տառապում Է ավելի քան 300 մլն մարդ, տագնապալի խանգարումներից՝ 260 մլն մարդ:

Փորձագետները որպես «դրական պրակտիկա» են գնահատում անձնակազմի ներգրավումը ձեռնարկություններին վերաբերող որոշումների ընդունմանը, աշխատողներին այն մասին իրազեկումը, որ նրանք կարող են աջակցություն ակնկալել, կարիերային աճի ծրագրերի իրականացումը, աշխատանքային ներդրման համար աշխատողների վաստակի ճանաչումն ու պարգեւատրումը:

*

*