Երեխայի մոտ ախտորոշվել է գաստրոէնտերիտ ծանր ընթացք. առողջապահության նախարարության պարզաբանումը

Առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:
erexa,-hivandanoc

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել մամուլում տարածված տեղեկատվության վերաբերյալ, թե 9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն: Ստորև ներկայացնում ենք ՀՀ առողջապահության նախարարության պարզաբանումը.

«Երեկ մամուլում ապատեղեկատվություն էր տարածվել` «Արտակարգ դեպք Երևանում. 9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն» վերնագրով:

Այդ առնչությամբ հայտնում ենք, որ երեխայի մոտ ախտորոշվել է գաստրոէնտերիտ ծանր ընթացք: Առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Երեխան գտնվում է բժիշների հսկողության տակ»:

*

*