Երկու տարեկան երեխան անգիտակից վիճակում Գեղարքունիքի մարզից տեղափոխվել է Երևան

Ըստ հարազատների՝ նման ցնցումներ երեխայի մոտ էլի են եղել, բայց ոչ այս աստիճանի:
mexri-uxxatir

Սանիտարական ուղղաթիռով Գեղարքունիքի մարզից Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 2 տարեկան երեխա, որի մոտ նկատվել է ուժեղ ցնցում ու բարձր ջերմություն:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը:

«Ըստ հարազատների՝ նման ցնցումներ երեխայի մոտ էլի են եղել, բայց ոչ այս աստիճանի: Երեխան անգիտակից վիճակում նախ տեղափոխվել է Մարտունու ԲԿ, որտեղ առաջին օգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևան:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում ստանալով համապատասխան բուժօգնություն՝ երեխան այսօր գիտակցության է եկել: Բժիշկները վիճակը գնահատում են կայուն: Շարունակում է գտնվել վերակենդանացման և նյարդավիրաբուժական բաժանմունքների բժիշկների հսկողության ներքո: Երեխայի առողջության մասին անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- գրել է Դերձյանը:

*

*