Բրիտանացին կազատազրկվի՝ ոսկե ձկնիկ կուլ տալու համար (տեսանյութ)

Նրանք 35 վայրկյան տևողությամբ տեսանյութը հրապարակել են Facebook սոցցանցում:
voske dzknik

tert.am- Բրիտանական Դևոն կոմսության բնակիչը կազատազրկվի կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքով, հաղորդում է Metro-ն:

Աղբյուրի տվյալներով` 27-ամյա Շերիլ Սթիվենսը նկարահանել է այն պահը, երբ նրա 24-ամյա ընկեր Դենիել Չալիսը ոսկե ձկնիկ է կուլ տվել: Այս կերպ տղամարդիկ ցանկացել են ծիծաղաշարժ տեսանյութ ստանալ: Նրանք 35 վայրկյան տևողությամբ տեսանյութը հրապարակել են Facebook սոցցանցում:

Նշվում է, որ գործի վարույթի ժամանակ բրիտանացիները պնդել են, որ ձկնիկը մահացել է բնական մահով ավելի վաղ նույն օրը, սակայն դատարանում Կենդանիներին դաժան վերաբերմունքից պաշտպանող թագավորական հասարակությունն ապացուցել է, որ տեսանյութում կենդանին դեռ շարժվում է:

Նշվում է, որ դատավճիռը կհայտարարվի փետրվարի 3-ին:

*

*