Որմնանկարներ, որոնք իրենց «գաղտնիքները» բացահայտում են միայն գիշերը (լուսանկարներ, տեսանյութ)

Վարպետներն այս նպատակով լուսարձակող ներկեր են օգտագործում և լրացուցիչ հարթություն հաղորդում իրենց աշխատանքներին:
nkar

Փողոցային արվեստն ինքն իրենով արդեն հետաքրքիր երևույթ է, սակայն որոշ նկարիչներ և վարպետներ հասցնում են այն ավելի բարձր մակարդակի:

Այսպես, օրինակ, իսպանացի նկարիչներ Մարիա Լոպեսն ու Խավիեր Ռիբան որմնանկարներ են անում, որոնք իրենց «գաղտնիքները» բացահայտում են միայն օրվա մութ ժամերին:

Boredpanda-ի հաղորդմամբ` վարպետներն այս նպատակով լուսարձակող ներկեր են օգտագործում և լրացուցիչ հարթություն հաղորդում իրենց աշխատանքներին: Այսպիսով՝ նրանց որմնանկարներում ճագարը «վերածվում է» ստվերային թատրոնի, մոլորակը` սուզվելու համար սաղավարտի, իսկ հացի մեջ դանակ է «հայտնվում»:

 

 

 

 

*

*