Վոլգոգրադում 16 տարի անց հայտնաբերվել է գնչուների կողմից գողացված տղան — Երկիր Մեդիա

Վոլգոգրադում 16 տարի անց հայտնաբերվել է գնչուների կողմից գողացված տղան

Քննության տվյալներով, Շախտի քաղաքի կենտրոնական շուկայի մոտ 2000 թվականի նոյեմբերին 6 տարեկան տղան գնացել է անհայտ ուղղությամբ ու կորել է։
gnchu-tgha

Իրավապահները վերաբացել են 16 տարի առաջ անհետ կորած տղայի քրեական գործը։ Քննության տվյալներով, 6 տարեկան տղային գողացել են գնչուները՝ Շախտի քաղաքում։ Այժմ տղան գտնվել է Վոլգոգրադում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»։

Քննության տվյալներով, Շախտի քաղաքի կենտրոնական շուկայի մոտ 2000 թվականի նոյեմբերին 6 տարեկան տղան գնացել է անհայտ ուղղությամբ ու կորել է։ Շուկայում նրա մայրը զբաղվելիս է եղել առեւտրով։ Տարիներ շարունակ իրավապահները չեն կարողացել գտնել տղայի հետքը, եւ անգամ ենթադրել էին, որ տղան սպանվել է։

Ըստ նախաքննության, սակայն, գողանալուց հետո անմիջապես գնչուները տղային տեղափոխել են Վոլգոգրադ, որտեղ էլ երեխան ապրել է։ Նրա անունը փոխել են, իսկ իրեն գողացածներին երեխան որպես մայր ու հայր է ճանաչել եւ դիմել։ 16 տարեկանից տղան սկսել է աշխատել եւ ողջ վաստակածը տրամադրել ծնողներին։ Սակայն որոշ ժամանակ անց տղան տանից հեռացել է եւ սկսել ապրել՝ որտեղ պատահի, աշխատելով՝ ինչ կարող է։

Ի վերջո, տղայի ոդիսականն ավարտվել է 2016 թվականի հուլիսին՝ Վոլգոգրադում, ոստիկանները նրան հայտնաբերել են մի «Գազել»-ի մեջ՝ քնած։ Այսպես, հայտնաբերվել են նաեւ նրան գողացողները, որոնք, ըստ իրավապահների, արդեն խոստովանել են իրենց մեղքը։

Տղան արդեն 22 տարեկան է, սակայն գրել-կարդալ չգիտի, տարածության մեջ կողմնորոշվել չի կարողանում։

Պարզվել է նաեւ, որ տղայի իրական ծնողները մի քանի տարի առաջ մահացել են, ուստի երիտասարդի խնամքով այժմ զբաղվում են տեղի իշխանությունները՝ տեղավորելով նրան խնամակալ մի ընտանիքում։

*

*