Վիկտոր Ցոյի անձնագիրը վաճառվել է 130 հազար դոլարով

Աճուրդով վաճառվել է նաեւ Ցոյի նոթատետրը եւ...
viktor-tsoy.2 (1)

Ռուս երգիչ-երգահան, «Կինո» խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյի անձնագիրը «Լիտֆոնդ» աճուրդի տանը վաճառվել է 9 մլն ռուբլով (մոտ 130 հազար դոլար)՝ նախապես գնահատված 2.5 մլն ռուբլու փոխարեն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Աճուրդով վաճառվել է նաեւ Ցոյի նոթատետրը (3 մլն ռուբլի) եւ «Փոփոխություն եմ ուզում» երգի ձեռագիրը (3.6 մլն ռուբլի)։

Հիշեցնենք, որ 28-ամյա երաժիշտը մահացել է 1990-ին՝ ավտովթարից։

*

*