VHS վիդեո-նվագարկիչներ այլեւս չեն արտադրվի

Ճապոնական Funai ընկերությունը մինչ այս տարեվերջ կդադարեցնի դրանց արտադրությունը:
vhs

VHS ժապավենների համար նախատեսված վիդեո-նվագարկիչների արտադրությամբ զբաղվող ճապոնական Funai ընկերությունը մինչ այս տարեվերջ կդադարեցնի դրանց արտադրությունը:

Պատճառը՝ սպառման հետ կապված խնդիրներն են եւ «հնացած սարքի» հանդեպ պահանջարկի բացակայությունը:

Funai-ն՝ իր առաջին արտադրանքը տվել է 1983 թվականին եւ այսօր համարվում էր աշխարհում վերջին՝ խոշոր ընկերությունը, որը զբաղվում էր վիդեո-նվագարկիչների արտադրությամբ: Այս տարիների ընթացքում ՝ ընկերությունը տարեկան միջին հաշվով վաճառել է ավելի քան 15 մլն սարք: Միայն անցյալ տարի ամբողջ աշխարհում վաճառվել է մոտ 750 հազար վիդեո-նվագարկիչ:

*

*