Վենետիկյան դիմակահանդեսը կտեւի մինչ Բարեկենդան (լուսանկարներ)

Դիմակահադեսը նվիրված է վենետիկյան աղջիկների ազատագրմանը, որոնց, ըստ պատմության, առևանգել էին ծովահենները:

Վենետիկում սկսվել է հանրահայտ դիմակահանդեսը: Տոնակատարությունը կավարտվի քրիստոնյաների կողմից պահքի տոնակատարությամբ՝ Սուրբ Հարության տոնից 40 օր առաջ՝ Բարեկենդանի ժամանակ։ Դիմակահադեսը նվիրված է վենետիկյան աղջիկների ազատագրմանը, որոնց, ըստ պատմության, առևանգել էին ծովահենները:

Փառատոնը հայտնի է ողջ աշխարհում իր գեղեցիկ դիմակներով։

Կարնավալային օրերին Վենետիկ են այցելում մեկ ու կես միլիոնից ավել տուրիստներ, արտիստներ աշխարհի տարբեր ծայրերից:

Հիմնական բեմահարթակն՝ ըստ ավանդույթի, կծառայի Սուրբ Մարկի հրապարակը: Գիշերը այնտեղ սկսելու է ցայտել գինու շատրվանը: Մինչ առավոտ շարունակվելու են պարերն ու երթերը:

Պատրաստեց՝

Հայարփի Հայրապետյանը

*

*