Աշխարհի ամենագեղեցիկ կանայք վենեսուելացիներն են

Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Ֆիլիպինները
venesuela (1)

Վենեսուելան գեղեցկության միջազգային խոշորագույն մրցույթների արդյունքներով դարձել Է այն երկիրը, որտեղ ապրում են աշխարհի ամենագեղեցիկ կանայք: Այդ մասին հայտնել է Missosology-ն:

Վարկանիշի առաջին տեղը նրան ստացել են «Միսս Ինտերնեշնլ» Մարիեմ Վելասկոյի, ինչպես նաեւ «Միսս Տիեզերք», «Միսս աշխարհ», «Միսս Սուփրանեշնլ» եւ «Միսս Երկիր» մրցույթների մասնակիցների հաղթանակների շնորհիվ:

Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Ֆիլիպինները՝ «Միսս Տիեզերք» Կատրիոնե Գրեյի շնորհիվ: Հաջորդ տեղում Է Մեքսիկան, որի ներկայացուցչուհին՝ Վանեսա Պոնսե դե Լեոնը, ստացել Է «Միսս աշխարհ» տիտղոսը: Առաջատարների հնգյակը եզրափակում են Հարավաֆրիկյան Հանրապետությունը եւ Վիետնամը:

Տասնյակում տեղ են գտել նաեւ ԱՄՆ-ը, Թաիլանդը, Պուերտո-Ռիկոն, Կոլումբիան եւ Ինդոնեզիան։

*

*