Առաջիկա տարիներին ճանապարհներին կհայտնվեն առանց վարորդ բեռնատար մեքենաներ և ավտոբուսներ: Աշխարհի շատ երկրներում նմանատիպ մեքենաների հաջող փորձարկումները մտահոգություններ են առաջացրել վարորդների շրջանում, որոնք վախենում են մնալ առանց աշխատանքի:
Միջազգային առաջնորդների ուշադրությունը խնդրի վրա հրավիրելու համար Դավոս է մեկնել Տրանսպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Սթիվեն Քոթոնը:
«Մենք հարցին այլ մոտեցում ենք ցուցաբերում: Այն պետք է քննարկել նաև իրավապահների, քաղաքային իշխանությունների հետ: Տեխնոլոգիան զարգանում է շատ արագ, և պետք է քննարկենք հետագա գործողությունները»,-ասել է Սթիվեն Քոթոնը:
Հավելենք, որ հունվարի 22-26-ը Դավոսում անցկացվող համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: