Փետրվարի 14-ին կաթոլիկ եւ ոչ կաթոլիկ աշխարհում նշում են սիրահարների տոնը

Այդ օրը սիրահարները շնորհավորում են միմյանց, սեր խոստովանում, նվիրում խորհրդանշական նվերներ։
valentin

Փետրվարի 14-ին աշխարհի տարբեր երկրներում նշում են Սուրբ Վալենտինի կամ սիրահարների տոնը։ Այդ օրը սիրահարները շնորհավորում են միմյանց, սեր խոստովանում, նվիրում խորհրդանշական նվերներ։

Տոնի «մեղավոր»-ը կաթոլիկ հոգեւորական Վալենտինն է, ով համարվում է սիրահարների բարեխոսն ու օգնականը։ Սուրբ Վալենտինի մասին բազմաթիվ լեգենդներ կան: Դրանցից մեկի համաձայն՝ Վալենտինի ժամանակ Հռոմում իշխում էր Կլավդիոս 2-րդը, ով բանակը հզորացնելու համար արգելել էր ամուսնությունները։ Վալենտինն սկսեց գաղտնի պսակադրել սիրահար զույգերին, ինչի համար հայտնվեց բանտում։

Մի անգամ նրա մոտ են բերում հռոմեական բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, եւ Վալենտինն իր պատրաստած դեղերով փորձում է բուժել նրան: Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգեւորականին, եւ նա երկտող է գրում կույր աղջկան, որը մակագրում է «Քո Վալենտին…»։ Այդտեղից էլ՝  վալենտինի բացիկներն ու հենց ինքը`տոնը:

*

*