Զբոսաշրջիկները նկարահանել են բացառիկ կադրեր՝ վագրը ոչնչացնում է ընձառյուծին

Հնդկաստանում զբոսաշրջիկներին հաջողվել է նկարահանել բացառիկ կադրեր։

Հնդկաստանում զբոսաշրջիկներին հաջողվել է նկարահանել բացառիկ կադրեր։ Ռաջաստան նահանգի Sariska Tiger Reserve արգելոցում նրանք ականատես են եղել, թե ինչպես է վագրն ընձառյուծ բռնում։

Հունիսի 14-ին նկարահանված կադրերում երեւում է կենդանիների պայքարը, ինչպես են նրանք գլորբում բարձունքից, իսկ հետո վագրը հաղթական քարշ է տալիս իր զոհին։ Եվ այս ամենը տեղի է ունենում ընդամենը մի քանի րոպեում։

Sun-ի հաղորդմամբ, սա թերեւս միակ տեսանյութն է, որ որտեղ կարելի է ականատես լինել վագրի կողմից իր ցեղակից այլ գիշատչի ոչնչացմանը։

Ընձառյուծների հետազոտող Դինալ Սամարասինգխը ենթադրում է, որ վարգը սպանել է ոչ թե սնվելու համար։

«Վագրերը գիշատիչներ են եւ սննդի շղթայի վերին օղակում են գտնվում, հետեւաբար չեն հանդուրժում այլ խոշոր գիշատիչների իրենց մոտ տարածքում։ Կատվազգիների այս երկու տեսակները սովորաբար իրարից խուսափում են՝ որքանով դա հնարավոր է։ Բայց եթե հանկարծ այնպես է լինում, որ նրանք հանդիպում են, ավելի խոշոր գիշատիչը սպանում է մյուսին»,- ասաց կենդանաբանը։

Նրա խոսքով, վագրերը հաճախ նման կերպ են վարվում անգամ ավելի խոշոր «մրցակիցների» հետ, ինչպիսին օրինակ արջն է։

*

*