«Ուրբաթ-13»-ի «սարսափները»

Ուրբաթ 13-ին պետք է պատրաստ լինել և զգույշ մնալ անհաջողություններից:
urbat-13

Տարածված արևմտյան սնահավատության համաձայն՝  ուրբաթ 13-ին պետք է պատրաստ լինել և զգույշ մնալ անհաջողություններից: Հյուսիսային Կարոլինայում գտնվող Աշևիլի Սթրեսի կառավարման կենտրոնի և ֆոբիայի ինստիտուտի տվյալների համաձայն, ԱՄՆ-ում այս օրից վախենում է մոտ 17-21 միլիոն մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` որոշ մարդիկ այնքան են վախենում, որ հրաժարվում են զբաղվել բիզնեսով, թռչել այլ երկրներ և նույնիսկ քնել: Մոտավոր հաշվարկներով, այս օրը բիզնեսը կորցնում է 800-900 միլիոն դոլար: «Ուրբաթ-13-ի» մասին առաջին գրանցված հիշատակումը եղել է 1900-ականների սկզբին։ «13» թվից վախն անվանվում է «տրիսկայդեկաֆոբիա»:

13 թիվը եվրոպացիների շրջանում անհաջողակ է համարվում։ Այս կապակցությամբ որոշ շենքերում հարկերը համարակալվում են այնպես, որ 12-րդ հարկին անմիջապես հաջորդի 14-րդը։ Իտալիայի թատրոններում բացակայում են այդ համարով տեղերը, իսկ գրեթե բոլոր նավերում 12-րդ նավախցիկին անմիջապես հաջորդում է 14-րդը։

Բազմաթիվ օդաչուների նախապաշարմունքի պատճառով Միացյալ Նահանգներում երբեք գոյություն չի ունեցել F-13 կործանիչ։ F-12-ին անմիջապես հաջորդել է F-14-րդը։ «Ֆորմուլա-1» ժամանակակից ավտոարշավներում չկան 13 թվով մեքենաներ, կրկին 12-ին անմիջապես հաջորդում է 14-րդը։

Կա ևս մեկ նախապաշարմունք՝ կապված «ուրբաթ-13-ի» հետ. եթե մեկ սեղանի շուրջ հավաքվում են 13 մարդ, ապա նրանցից մեկը մեկ տարվա ընթացքում կմահանա։ Գոյություն է ունեցել նույնիսկ «14-րդ հյուրի» մասնագիտություն, ում հրավիրում էին հանդիպման՝ անհաջողակ թվից խուսափելու համար։ Միացյալ Նահանգներում այդ նախապաշարմունքի դեմ պայքարելու համար ստեղծվել էր «13-ի ակումբ»։

*

*