Ուգանդայում 11 առյուծ են սպանել

Կենդանիներն ուղարկվել են դատական փորձաքննության:
aryuc

Ուգանդայում՝ հատուկ պահպանվող տարածքում, 11 առյուծ է սպանվել: Սպանված առյուծներից 8-ը կորյուններ էին:

Կենդանիներն ուղարկվել են դատական փորձաքննության: Նրանց, ըստ նախնական վարկածի, թունավորել են: Ուգանդայի՝ Եղիսաբեթ թագուհու անունով ազգային պարկում, մոտ 200 առյուծ կա՝ ներառյալ ծառ մագլցող հազվագյուտ տեսակները:

*

*