Բրիտանացի զույգը մի քանի հազար դոլար է ծախսել տան ամանորյա զարդարանքի համար (Լուսանկարներ)

Ցանկացողներին 2 ֆունտ ստերլինգ գումարի դիմաց (2,5 դոլար) թույլ են տալիս այցելել իրենց տուն:

Ուելսում բնակվող ընտանիքներից մեկը մի քանի հազար դոլար է ծախսել իրենց տան ամանորյա զարդարանքի վրա: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The sun-ին:

Շեյլ Գիլն ու Ջոն Ռայդերսը տան վրա կախել են տարբեր լույսեր ու խաղալիքներ ու ցանկացողներին 2 ֆունտ ստերլինգ գումարի դիմաց (2,5 դոլար) թույլ են տալիս այցելել իրենց տուն:

Հասույթը տրամադրելու են բարեգործական կազմակերպություններին:

Նշվում է, որ նրանք 2015 թվականին աշխատել են 17.5 հազար ֆունտ ստերլինգ (22 հազար դոլար): Տան վրա ծախսած ամբողջական գումարը դեռեւս հայտնի չէ, բայց այն համարվում է Եվրոպայում ամենալավ ձեւավորում ունեցող տներից մեկը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները