Ինչո՞ւ է թղթի կտրածը սուր ցավ առաջացնում

Գիտնականները նշում են, որ թուղթը...
tught

Կարոլինայի համալսարանի գիտնականները  պարզել են, թե ինչու է մարդը սուր ցավ զգում թղթի կտրածից: Հետազոտության տեսությունը հրապարակվել է Science Alert պորտալում:

Փորձագետների կարծիքով՝ տհաճ զգացողությունների հիմնական պատճառը հատուկ նեյրոնների՝ նացիցեպտորների աշխատանքի մեջ է, որոնք առանձին ակտիվությամբ արձագանքում են ցավային գրգիռներին:

Քանի որ շոշափելիքի զգացումը չափազանց կարևոր է տարածության մեջ և շրջապատող աշխարհում փոխգործակցության համար, առավել մեծ թվով նացիցեպտորներ կենտրոնացած են մատների վրա:

Սրանով պատճառների ցանկը չի ավարտվում: Գիտնականները նշում են՝ թուղթն այնքան էլ հարթ չէ, ինչքան որ կարող է թվալ առաջին հայացքից, ուստի թղթի կտրածը վնասվածքներ է առաջացնում, որը դժվարությամբ է լավանում և երկար ժամանակ տհաճ զգացողությունների պատճառ է դառնում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները