Նյու Յորքում Թրամփի հյուրանոցի ճակատին Պուտինի պատկերն է հայտնվել

«Ուրախ եմ օգնել, եղբայր»:
tramp-putin

Մանհեթենի Trump SoHo հյուրանոցի ճակատին օգոստոսի 7-ին հայտնվել է ռուսական եռագույնի ֆոնին ժպտացող ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերի պրոյեկցիան: Օգոստոսի 8-ին այս մասին հայտնել է Business Insider լրատվական պորտալը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

ՌԴ-ի նախագահը պատկերված է ի նշան հավանության վեր բարձրացրած մեծ մատով: Դրոշի վերեւում անգլերեն գրված է «Ուրախ եմ օգնել, եղբայր»:

Պորտալը տեղեկատվություն չի հայտնում այն մասին, թե ով է ակցիայի կազմակերպիչը: Business Insider-ը նշում է, որ դրա անցկացման ժամանակ 46-հարկանի երկնաքերի առջեւ կանգնած էին զինվորական համազգեստով մի խումբ մարդիկ: Նրանցից մեկի ձեռքին ռուսական դրոշ է եղել։

 

*

*