Թրամփի հինգամյա թոռնուհու տեսանյութը պայթեցրել է Չինաստանի սոցցանցերը (տեսանյութ)

Տեսագրության մեջ աղջնակը չինական Ամանորի առթիվ արտասանում է Թան կայսերական դինաստիայի ժամանակների դասական բանաստեղծություն:
trampti-tornuhi

ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի հինգամյա թոռնուհու՝ Արաբելլա Քուշների տեսանյութը պայթեցրել է Չինաստանի սոցցանցերը: Հոլովակը 2016 թվականի սկզբին հրապարակվել էր միլիարդատիրոջ դստեր՝ Իվանկա Թրամփի Instagram-հաշվում, սակայն չինական Weibo սոցցանցում վիրուսային ժողովվրդականություն է ստացել միայն նոյեմբերին:

Տեսագրության մեջ աղջնակը չինական Ամանորի առթիվ արտասանում է Թան կայսերական դինաստիայի ժամանակների դասական բանաստեղծություն: Տոնի կապակցությամբ Քուշները նաեւ զուգվել է ավանդական չինական կարմիր զգեստով: «Արաբելլան բանաստեղծություններ ու երգեր է կատարել Ջարեդի, Ջոզեֆի ու ինձ համար: Դա հիասքանչ էր»,-հայտնել է Թրամփը տեսանյութին կից գրառման մեջ:

Ընդերկնյայի օգտարերերը հիացել են աղջնակի ընդունակություններով ու չինական դասական բանաստեղծությունների նրա իմացությամբ: «Ինձ Թրամփը բնավ դուր չի գալիս, բայց նրա երեխաներն ու թոռները բավականին համակրելի են»,-նշել Է Weibo-ի օգտատերերից մեկը:

Արաբելլա Քուշները Իվանկա Թրամփի եւ Ջարեդ Քուշների միակ դուստրն է: Նա ունի նաեւ երկու եղբայր՝ Ջոզեֆ եւ Թեոդոր Քուշներները:

*

*