Թրամփը նախագահության մեկ քառորդն անց է կացրել գոլֆ խաղալով

Մինչդեռ նախընտրական շրջանում Թրամփը բազմիցս քննադատել է Օբամային գոլֆ խաղալու համար։
tramp-golf

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում պաշտոնավարման շրջանի մեկ քառորդն անցկացրել է իրեն պատկանող գոլֆ-ակումբներում: Այդ մասին հաղորդում է NBC-ն:

Թրամփը պաշտոնավարում է 202 օր, որոնցից 50-ը նա անցկացրել է սեփական գոլֆ-առողջարաններում։

Trump Organization-ին պատկանող տարածքներում ԱՄՆ առաջնորդն անցկացրել է 65 օր:

Հեռուստաընկերությունն ընդգծում է, որ նախընտրական շրջանում Թրամփը բազմիցս քննադատել է նախորդ նախագահ Բարաք Օբամային, քանի որ նա իրեն հաճախ է թույլ տվել հանգստանալ, այդ թվում՝ գոլֆի խաղադաշտում:

Սակայն NBC-ի հաշվարկով, Թրամփը հունվարի 20-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում գոլֆի մականով նկատվել է նվազագույնը 21 անգամ: Միաժամանակ, Օբաման իր պաշտոնավարման առաջին վեց ամսվա ընթացքում գոլֆ խաղացել է ընդամենը 11 անգամ:

*

*