Թրամփի նախկին ու ներկայիս կանայք վիճել են

Վիճել են երկրի առաջին տիկնոջ տիտղոսի պատճառով:
tramp

Դոնալդ Թրամփի առաջին կինը՝ Իվանա Թրամփը, եւ երրորդ կինը՝ Մելանյան, վիճել են երկրի առաջին տիկնոջ տիտղոսի պատճառով: Բանն այն է, որ Իվանան հարցազրույցներից մեկի ժամանակ ինքն իրեն կատակով անվանել է «առաջին տիկին»՝ ասելով.

«Ես ունեմ Սպիտակ տան համարը, բայց չեմ ցանկանում զանգահարել, որովհետեւ այնտեղ Մելանյան է: Չեմ ուզում ինչ-որ խանդի պատճառ դառնալ, չէ՞ որ ես, այնուամենայնիվ, Թրամփի առաջինն կինն եմ, առաջին տիկինը»- ասել է նա:

Ի պատասխան, ԱՄՆ-ի նախագահի ներկայիս կնոջ ներկայացուցիչը հայտարարություն է տարածել, որում Իվանայի խոսքերը որակել է՝ իր նկատմամբ ուշադրություն հրավիրելու փորձ:

«Մելանյան մտադիր է այդ կոչումն օգտագործել երեխաներին օգնելու, այլ ոչ թե գրքեր վաճառելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Խոսքը Իվանայի մասին է, ով գիրք է գրել նախկին ամուսնու՝ Թրամփի մասին:

*

*