Toyota-ն կառուցել է մինիվեն՝ մահճակալով, խոհանոցով եւ լվացարանակոնքով

Proace մինիվենը պատրաստվել է հատուկ բնության գրկում հանգստի սիրահարների համար:
toyota-miniven

Toyota ընկերությունը Գերմանիայի շուկա է հանել Proace մինիվենը, որը պատրաստվել է հատուկ բնության գրկում հանգստի սիրահարների համար:

Proace-ը պատրաստվել է QUQUQ ընկերության հետ համագործակցությամբ: Վենի ուղեբեռի հատվածամասում հայտնվել է ծալովի բոքս, որտեղ գտնվում են սալիկը եւ խոհանոցային զանազան սպասք: Toyota-ում նշել են, որ քեմպինգի համար վենը կարող է պատվիրվել ինչպես հինգ, այնպես էլ յոթ տեղանոց սրահով:

Հավելավճարի դիմաց գնորդին կառաջարկեն ծալովի սեղանիկ եւ աթոռներ, ինչպես նաեւ Dachzelt ARB Simpson III հատուկ վրան, որը դառնում է ավտոմոբիլի շարունակությունը, եւ ռեյլինգներ՝ կտուրին «բեռնախցիկով»:

Գերմանիայում Proace-ի նվազագույն արժեքը կազմում է 35 300 եվրո:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները