Toyota-ն անվարորդ ավտոմեքենա է ներկայացրել

Այս ավտոմեքենայի օգնությամբ հետազոտական կենտրոնը մտադիր է մանրակրկիտ ուսումնասիրել առանց մարդու միջամտության մեքենայի վարման հնարավորությունները:
anvarord-meqena
Toyota Research Institute-ի հետազոտական կենտրոնը մարտի 14-ին ներկայացրել է ինքնուսուցվող գործառույթով անվարորդ ավտոմեքենա: Այդ մասին  հաղորդվում է ընկերության մամուլի տեղեկագրում:
Ավտոմեքենան ստեղծվել է Lexus LS ֆլագմանական սեդանի բազայի վրա: Նշվում է, որ ավտոպիլոտն տարածության մեջ կողմնորոշման նորարարական ալգորիթմ է օգտագործում: Այս ավտոմեքենայի օգնությամբ հետազոտական կենտրոնը մտադիր է մանրակրկիտ ուսումնասիրել առանց մարդու միջամտության մեքենայի վարման հնարավորությունները:
Ինքնավար ավտոմեքենայի ստեղծման գործընթացում մշակված լուծումները կներդրվեն սերիական արտադրության մեջ: Այսպես, կառավարման անվարորդ տեխնոլոգիաների բազային համակարգերից մեկը՝ Automatic Emergency Braking-ը, մինչեւ 2017 թվականը կդառնա ԱՄՆ-ի շուկայում Toyota-ի գրեթե բոլոր մոդելների սերիական սարքավորումը:

*

*