Երկրներ, որտեղ առավել մեծ թվով ծերեր են աշխատում

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) հրապարակել է․․․
tarecner

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) հրապարակել է այն երկրների ցուցակը, որտեղ 65-ից բարձր տարիքի առավել մեծ թվով քաղաքացիներ են աշխատում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է կազմակերպության զեկույցում:

Ցուցակը գլխավորել է Իռլանդիան, որտեղ 65-ից մինչեւ 69 տարեկան քաղաքացիների ավելի քան կեսը (56,3 տոկոսը) շարունակում են աշխատել: Երկրորդը դարձել է Ինդոնեզիան (50,6 տոկոս), երրորդը՝ Հարավային Կորեան (45 տոկոս): Տասնյակում տեղ են գտել նաեւ Ճապոնիան (42,8 տոկոս), Չիլին (39,9 տոկոս), Իսրայելը (39,3 տոկոս), Մեքսիկան (38,6 տոկոս), Չինաստանը (36 տոկոս) եւ Հնդկաստանը (35,8 տոկոս):

Աշխատող տարեց քաղաքացիների ամենացածր ցուցանիշն արձանագրած երկրների հնգյակում, զեկույցի համաձայն, տեղ են գտել Լյուքսեմբուրգը, որտեղ 65 տարեկանից հետո ընդհանրապես ոչ ոք չի աշխատում, Բելգիան (4,7 տոկոս), Հունգարիան (5,3 տոկոս), Սլովենիան (5,2 տոկոս), Սլովակիան (5,6 տոկոս):

Ի դեպ, եվրոպական մի քանի պետություններում աշխատողները կարող են տուգանվել, եթե շարունակեն աշխատել կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո:

*

*