Տարանտինոն պատրաստվում է հեռանալ ռեժիսուրայից եւս երկու ֆիլմ նկարահանելուց հետո

«Ես պատրաստվում եմ սահմանափակվել 10 ֆիլմով: Այնպես որ՝ մնացել է եւս երկու ֆիլմ»
tarantino

Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտարարել է, որ պատրաստվում է եւս երկու ֆիլմ նկարահանելուց հետո հեռանալ ռեժիսուրայից: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն, հղում կատարելով Variety-ին:

«Ես պատրաստվում եմ սահմանափակվել 10 ֆիլմով: Այնպես որ՝ մնացել է եւս երկու ֆիլմ, եթե հաշվի առնենք, որ «Սպանել Բիլին» ֆիլմաշարն ինձ համար մեկ ֆիլմ է, չնայած բաղկացած է երկու մասից: Ենթադրում եմ, որ 75 տարեկանում միգուցե ցանկություն ունենամ եւս մի ֆիլմ նկարել: Բայց բոլորն էլ կհասկանան, որ ծեր Տարանտինոն պարզապես ցանկացել է ուրախացնել հարեւան ծերերին ու այդ ֆիլմը չի դիտվի նույն հարթության վրա մյուս տասի հետ», — կատակել է ռեժիսորը:

Տարանտինոն նաեւ խոստովանել է, որ իրեն անհանգստացնում է այն մոլորությունը, ըստ որի նրա ֆիլմերը հագեցած են այլ ֆիլմերից վերցված մեջբերումներով: Նրա խոսքով՝ միայն մեկ անգամ է եղել, որ նա իրեն թույլ է տվել պատճենել կադր այլ դասական ֆիլմից: Դա եղել է «Քրեական ընթերցվածք ֆիլմում»՝ մեջբերելով Հիչքոքին Մարսելլասինմեքենայով հարվածելու տեսարանում:

Տարանտինոն երկու «Օսկար» մրցանակ եւ «Ոսկե գլոբուս» է շահել` «Քրեական ընթերցվածք» և «Ազատագրված Ջանգոն» ֆիլմերի համար:

 

Մեկ Մեկնաբանություն
  • Տարանտինոն պատրաստվում է հեռանալ ռեժիսուրայից եւս երկու ֆիլմ նկարահանելուց հետո — Armenian National Committee of America
    13 июля 2016 at 00:02

    […] Source: Yerkir Media Link: Տարանտինոն պատրաստվում է հեռանալ ռեժիսուրայից եւս երկ… […]

  • *

    *